Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինը շարունակում է զարմացնել իր հայտարարություններով՝ այս անգամ նշելով Կաթոլիկ եկեղեցու թերությունները։
Նա մեղադրել է եկեղեցուն ավելորդ բյուրոկրատիայի ձգտելու մեջ՝ հավելելով, որ շատ հաճախ դրա ղեկավարներ են դառնում «նարցիսները», որոնք չափից ավելի են սիրում իշխանությունը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Իր հայտարարությամբ Ֆրանցիսկը փորձում է հասկացնել, որ ցանկանում է մաքրել եկեղեցին սկանդալներից, ինչպես նաև այն զերծ պահել կարիերիստներից և այն մարդկանցից, ովքեր հոգևորականներին ավելի բարձր են դասում սովորական մահկանացուներից։