տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը վաճառքի է հանում իր Harley-Davidson մոտոցիկլը (տեսանյութ)

Հռոմի պապը վաճառքի է հանում իր Harley-Davidson մոտոցիկլը (տեսանյութ)

172
0

gal-578162

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է աճուրդի հանել իր մոտոցիկլը։ Այս մասին հաղորդում է ABC-ն։ Արգենտինայում այն ժամանակ ավտոբուսով շրջող  արքեպիսկոպոսը, ով  անգամ Հռոմի պապ դառնալուց հետո Իտալիայում օգտվում է Ford Focus ոչ թանկ մեքենայից, պատրաստվում է այդ գումարներն ուղղել բարեգործության։

Հեռուստաալիքին հայտնի է դարձել, որ աճուրդը կազմակերպելու է Bonhams աճուրդների տունը, իսկ գումարը կտրամադրվի կարիքավորների համար շարժական խոհանոցներ առաջարկող բարեգործական կազմակերպությանը։ Հռոմի պապի Harley-Davidson Dyna Super Glide մոտոցիկլի գինը տատանվում է 17-20 հազար դոլարի սահմաններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here