Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, ում վերջերս մեղադրում են մարքսիստական գաղափարախոսության տարածման մեջ, Il Messaggero-ին տված հարցազրույցում ասել է, որ կոմունիստները գողացել են քրսիտոնեության դրոշը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե ինչպես է նա մեկնաբանում Economist ամսագրի գրառումը, որում նրան լենինական էին անվանել գոյություն ունեցող տնտեսական համակարգի բարեփոխման կոչ անելու համար, Հռոմի պապն ասել է․ «Կարող եմ միայն ասել, որ կոմունիստները գողացել են մեր դրոշը՝ աղքատ քրիստոնյաների դրոշը։ Աղքատությունը Աստվածաշնչի հիմքում է», — ասել է Ֆրանցիսկոսը՝ նշելով, որ Աստվածաշնչում է գրած, որ անհրաժեշտ է օգնել աղքատներին, հիվանդներին և կարիքավորներին։
«Կոմունիստները վստահ են, որ դա կոմունիզմ է։ Անկասկած դա այդպես է, սակայն 20 դար անց։ Այդ պատճառով, երբ նրանք նման բան են ասում, անհրաժեշտ է պատասխանել․ «Ուրեմն դուք նույնպես քրիստոնյա եք», — կես կատակ ասել է Հռոմի պապը։