ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների առջեւ ելույթ ունենալու համար ներկայացուցչական պալատի խոսնակ Ջոն Բեյները նամակ է ուղարկել Հոմի Պապ Ֆրանցիսկոսին։ Այս մասին Բեյները հայտարարել է այսօր։
Սպասվում է, որ Պապը ԱՄՆ այցը կկատարի հաջորդ տարվա սեպտեմբերին, որն ժամանակ Վաշինգտոնից բացի կայցելի նաեւ Ֆիլադելֆիա։ Այս ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսել է իր եվրոպական շրջագայության ժամանակ հանդիպել Հռոմի Պապին։ Այն կայանալու է մարտի 27-ին՝ Վատիկանում։
«Ցուցաբերելով իմ հարգանքն ու հիացմունքը, ես հրավիրում եմ Ֆրանցիսկոս Պապին, որպես սուրբ Գահի առաջնորդի եւ Առաջին Պապի, որ ներկայացնում է արեւմտյան կիսագունդը, ելույթ ունենա Կոնգրեսի երկու պալատների առաջ»,- նշվում է Բեյների հայտարարության մեջ։ Նա համարվում է կաթոլիկություն դավանող ԱՄՆ ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը։ Պետական հիերարխիայում նա երրորդն է նախագահից եւ փոխնախագահից հետո։
Իր հայտարարությունում Բեյներկ նշել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր օրինակով ոգեշնչում է միլիոնավոր ամերիկացների իր «բարեսրտությամբ, ներողամտությամբ, համերաշխությամբ եւ Աստծուն խոնարհ ծառայությամբ»։
ԱՄՆ կաթոլիկ բնակչության շրջանում արված բազմաթիվ հարցումները հաստատում են Հռոմի Պապի ժողովրդականությունը եւ սիրված լինելը։
Օտարերկրացի առաջնորդների ելույթները ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջեւ բավականին հազվադեպ երեւույթ է ԱՄՆ քաղաքական կյանքում։ Այդ պատվին հիմնականում արժանանում են այն երկրների առաջնորդները, ովքեր համարվում են Ամերիկայի հուսալի գործընկերներ։
— See more at: http://old.araratnews.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%af-17/#sthash.i9hs7EZw.dpuf