տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը համաձայն չէ տեսնել Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների

Հռոմի պապը համաձայն չէ տեսնել Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների

158
0

Pope Francis Conducts The Palm Sunday Celebrations In St Peter's Square

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի եպիսկոպոսություններին հայտնել է, որ Վատիկանն ամենևին էլ համաձայն չէ տեսնել մի այնպիսի Մերձավոր Արևելք, որտեղ չեն լինի քրիստոնյաներ:

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ճակատագրով, որոնք իրենց մաշկի վրա  են զգում այդ տարածաշրջանում ներքաղաքական զարգացումների հետևանքները: Նա նշել է, որ քրիստոնյաներից քավության նոխազ են սարքում` նրանց վրա բարդելով արևմտյան որոշ պետությունների «մեղքերը»:

«Սիրիան, Իրաքը, Եգիպտոսը և Սուրբ հողում այլ վայրերը հաճախ պատվում են մարդկային արցունքներով», — ասել է Հռոմի պապը: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here