տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը` Ծննդյան տոնի խորհրդի մասին

Հռոմի պապը` Ծննդյան տոնի խորհրդի մասին

174
0

f1mor4

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն այս տարվա Ծննդյան տոները կնշի նոր կարգավիճակով: Այս կապակցությամբ հոգևորականը հարցազրույց է տվել La Stampa-ին և պատմել Ծննդյան տոնի իր ընկալումների մասին:

«Ծննդյան տոնն ինձ համար նախ և առաջ հույս է և քնքշություն», — խոստովանել է Հռոմի պապը: Նա պատմել է, որ սովորաբար, տոնական պատարագից հետո գիշերը մնում էր մատուռում՝ անհատական աղոթքի համար, որն ավարտում էր լուսադեմին: «Ինձ համար Ծննդյան տոնը նաև Աստծո հայեցումն է, ով այցելում է իր ժողովրդին, բացի այդ, Ծննդյան տոնը դա սփոփանք է, սփոփանքի գաղտնիք», — ասել է Ֆրանցիսկոս Առաջինը:

Պապի խոսքերով` եթե եկեղեցին մոռանում է հույսի մասին, այն վերածվում է «սառը եկեղեցու, որը չգիտի, թե ուր գնա, այն հայտնվում է գաղափարախոսության խաչուղիներում»: Նա ասել է, որ դեմ է Ծննդյան տոնի վուլգարացմանը: «Երբ մարդն ի վիճակի չէ հասկանալ այդ ուրախությունը կամ գտնվում է մի իրավիճակում, որը նրան թույլ չի տալիս անել դա, ապա նա այն վերածում է աշխարհիկ տոնախմբության: Սակայն ներաշխարհի ուրախության և աշխարհիկ ուրախության միջև տարբերություն կա»,- հայտարարել է Հռոմի պապը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here