Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն իր ծննդյան 77-ամյակը տոնել է այսօր Վատիկանում՝ 4 անօթևանների հետ: Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն:
Նրանք սովորաբար գիշերում են Վատիկանից ոչ հեռու: Ավելի ուշ նրանք նախաճաշել են Սանտա Մարիա նստավայրում, որտեղ բնակվում է Հռոմի պապը: Նախաճաշին մասնակցել են նաև Ֆրանցիսկոսի մտերիմները, այդ թվում Վատիկանի պետքարտուղար Պյետրո Պարոլին: