Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատանեկության տարիներին Արգենտինայի գիշերային ակումբներից մեկում հսկիչ է աշխատել։ Այս մասին գրում է L’Osservatore Romano-ն։
Հռոմի պապն, անցած շաբաթ անդրադառնալով իր երիտասարդության տարիներին, ասել է, որ գումար աշխատելու համար ժամանակին նաև հավաքարար է եղել, ինչպես նաև փորձեր է իրականացրել քիմիական լաբորատորիայում։ Այս ամենն, ըստ հոգևորականի, տեղի է ունեցել եկեղեցու ժողովրդին դիմելու կարողությունը հայտնաբերելուց առաջ։
Հռոմի պապը պատմել է, որ գրականություն և հոգեբանություն ուսումնասիրելը թույլ է տվել իրեն գտնել ուղիներ՝ մարդուն եկեղեցի բերելու համար։