տուն Հասարակություն Կրթություն ՀՌՀ-ն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում են սոցիալական տեսահոլովակների մրցույթ

ՀՌՀ-ն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում են սոցիալական տեսահոլովակների մրցույթ

318
0

«Մարդու իրավունքներ» տեսահոլովակների մրցույթ — 2020

Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում են «Մարդու իրավունքներ» խորագրով սոցիալական տեսահոլովակների մրցույթ: Սոցիալական տեսահոլովակը հասարակության սոցիալական նշանակալի խնդիրների մասին պատմող կարճ տեսանյութ է, որը ներկայացվում է առավել դրական, հակիրճ, հանրամատչելի և հանդուրժողական ձևով: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Մրցույթին ներկայացվող տեսանյութը կարող է կատարվել ինչպես մեկ հեղինակի, այնպես էլ ուսանողական խմբի կողմից: Այն նպատակ է հետապնդում բարձրացնել ուսանողների սոցիալական ակտիվության և ներգրավվածության մակարդակը:

Մրցույթի կարգը և անցկացման ժամկետները
Մրցույթին մասնակցության համար համապատասխան աշխատանքներն ընդունվում են 2020թ․մայիսի 20-ից հունիսի 30-ը ներառյալ: Դիմումները և տեսանյութերը հարկավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մարդու իրավունքների տեսաֆիլմերի մրցույթ — 2020» անվանումը:

Մրցութային աշխատանքների տեխնիկական պահանջները

1) Մրցույթին ներկայացվող տեսահոլովակները պետք է ունենան MP4 կամ AVI ձևաչափ, իսկ տեսանյութի ձայնագրումը պետք է կատարվի 720 HD որակից ոչ պակաս: Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-2 րոպե:
2) Աշխատանքները կարող են լինել գունավոր, սև ու սպիտակ, հատուկ էֆեկտների կիրառմամբ, ձայնի կամ առանց ձայնի, բեմադրված և ոչ բեմականացված:
3) Տեսահոլովակը կարող է պարունակել տեքստ, գրաֆիկական և համակարգչային պատկերներ, ձայն, անիմացիա և այլ մարմիններ:
4) Տեսահոլովակը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, դրանում կարող են կիրառվել ձայնային կրկօրինակումներ:
5) Տեսահոլովակի կրկնօրինակումը (եթե առկա է) պետք է իրականացվի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

6) Տեսահոլովակների նկարահանման և մոնտաժման համար հատուկ ծրագրերի և գործիքների օգտագործումը թողնվում է մասնակցի հայեցողությանը:

Բարոյական և էթիկական ցուցանիշներին հակասող նյութերը, որոնք պարունակում են բռնության, ռասսայական, ազգային և/կամ կրոնական անհանդուրժողականության տարրեր, ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործման տեսարաններ, ոչ նորմատիվային բառապաշար, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտող գործողություններ, չեն դիտարկվելու մրցութային հանձնաժողովի կողմից:

Լավագույն մրցութային աշխատանքների հեղինակները կամ խմբերը կստանան մրցանակներ, իսկ նրանց աշխատանքները կտարածվեն ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հայ-Ռուսական համալսարանի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, այնպես էլ այլ զանգվածային լրատվության միջոցներում: