Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր որդու՝ Էնցոյի՝ Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրվելու փաստը։
«Հպարտ եմ, որ որդիս կյանքում առաջին անգամ կրելու է Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը։ Նա ուզում էր դա և արժանի է հավաքականում խաղալուն։ Ես դա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա Զիդան է, պարզապես նա հիանալի է գործում խաղադաշտում։
Ամեն դեպքում, Էնցոն շատ ուրախ է, որ հրավեր է ստացել, և ես ուրախ եմ հորս պես, երբ առաջին անգամ ինքս հրավիրվեցի Ֆրանսիայի հավաքական», — Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։