«Որքան էլ իշխանությունները կամ իշխանամերձ քաղաքական գործիչները փորձեն ներկայացնել, որ Հայաստանը Ղրիմի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացրել ակներև է, որ Հայաստանի դիրքորոշումը արտահայտվել է: Խոսքը ՌԴ և ՀՀ նախագահների հեռախոսազրույցի մասին է: Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը այդ հեռախոսազրույցը ընկալել է, որպես ՀՀ դիրքորշում: Այդ ընկալման արդյունքն է, որ Ուկրաինան Հայաստանից հետ է կանչում իր դեսպանին»,- անդրադառնալով Ղրիրմի հարցի շուրջ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանը այս հարցում պետք է անկողմնակալություն պահպաներ.«Հայաստանը պետք է փորձեր անկողմնակալ լիներ այս հարցում, որպեսզի չհայտնվեր նման իրավիճակում: Անգամ, եթե ռուսական կողմից եղել են պահանջներ, ապա հայկական կողմը պետք է ներկայացներ, որ մենք ևս խնդիր ունենք և չենք կարող հստակ դիրքորոշում արտահայտել»,-ասաց պատգամավորը հույս հայտնելով, որ գոնե սրանից ավել չի վատանա հայ-ուկրաինական հարաբերությունները: