տուն Քաղաքական Հուսանք՝ ՍԴ-ն կկայացնի անաչառ որոշում․ Մակունց

Հուսանք՝ ՍԴ-ն կկայացնի անաչառ որոշում․ Մակունց

287
0
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում անդրադարձավ Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցին։
Հարցին՝ արդյոք ՍԴ-ն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խնդիրը, Մակունցը պատասխանեց․ «Պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորոշում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն անաչառ որոշում»։
 
Նա նշեց, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց փաստարկները, հիմնավորումները ծանրակշիռ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here