տուն Հասարակություն Հուսանք՝ նոր ավիաընկերությունը լավ գներ կառաջարկի եւ նոր ուղղություններ. հարցազրույց

Հուսանք՝ նոր ավիաընկերությունը լավ գներ կառաջարկի եւ նոր ուղղություններ. հարցազրույց

543
0

Շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում ասաց, որ բացի  RyanAir ավիաընկերությունից, այլ ընկերություն եւս մուտք կգործի Հայաստանի օդային տարածք: Araratnews.am-ը այս եւ այլ թեմաներով հարցեր ուղղեց քաղավիացիայի կոմիտեի ղելավար Տաթեւիկ Ռեւազյանին:

Տիկին Ռեւազյան, բացի RyanAir-ից՝ այլ ի՞նչ ընկերություն մուտք կգործի հայկական ավիաշուկա:

Շուտով, կարծում եմ, Wizz Air-ն էլ մուտք գործի հայկական ավիաշուկա: 1-2 շաբաթից ամեն ինչ պարզ կլինի: Wizz Air-ը մոտավորապես 5 տարի Վրաստանում է աշխատում, լոուքոսթեր ավիաընկերությունն է: Հուսանք՝ լավ գներ կառաջարկի եւ նոր ուղղություններ:

Ալեքսանդր Լապշինը գրել էր, որ RyanAir-ի հետ պայմանավորվածություն ունեցել է նախկին իշխանությունը: Իսկ դուք՝ որպես կառավարության ներկայացուցիչ, ընդամենը կյանքի եք կոչել այդ պայմանավորվածությունը: 

Ես տեղյակ  եմ, որ RyanAir-ի հետ շփում եղել է: Բայց որեւէ լուրջ շփում չի եղել: Այն պայմաններին, որոնք RyanAir-ը նախկինում էր առաջարկել, չենք համաձայնել: Մենք լավ պայմաններով ենք բանակցություններ սկսել RyanAir-ի հետ: Հասել ենք այն պայմաններին, որոնք արդյունավետ են Հայաստանի համար:

Իսկ ի՞նչ պայմաններ էր առաջարկել RyanAir-ը նախկին իշխանության օրոք:

Ես իրավունք չունեմ դա ասել:

Տեղեկություններ կային, որ «Պոբեդան» թանկացրել է ավիատոմսերի գները: Կհաստատե՞ք, թե՞ կհերքեք խոսակցությունները: 

Ես այդ տեղեկատվությունը չունեմ, հետևաբար՝ ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ: Ավիաընկերությունն է իր գները որոշում:

Wizz Air լոուքոսթեր ավիաընկերության մուտքը ավիաշուկա եւ ընդհանրապես՝ լոուքոսթերների մուտքից այլ ավիաընկերություններ չե՞ն տուժի:

Իմ կարծիքով՝ ոչ: Իրականում լոուքոսթերները լրիվ նոր շուկաներ են ձեւավորում, ստեղծվում է մրցակցություն, որը լավ է մեր պետության համար: Հաճախ բերում են ուղեւորների, որոնք  ընդհանրապես Հայաստանից այդ ուղղությամբ չէին թռչում:

Ի՞նչ հարաբերություններ են ձեր եւ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի միջեւ: Կարծես թե նա այլ քաղաքականության ու քայլերի կողմնակից է, քան դուք՝ որպես քաղավիացիայի ղեկավար: 

Չեմ ցանկանում այդ հարցերին պատասխանել:

Բայց հաստատո՞ւմ եք, որ կա տարաձայնություն: 

Պարզ է, որ կա եւ դա նորմալ է: Տարբեր սերունդ ենք, տարբեր կյանքի փորձ ունենք:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here