17 տարի առաջ՝ 2003 թվականի հունվարի 20-ին, ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։ Արդեն 17 տարի վարչության ծառայողները, հավատարիմ իրենց կոչմանն ու առաքելությանը, շարունակում են պայքարը՝ ուղղված ոստիկանության համակարգում կարգապահության ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը։
Հունվարի 20-ին վարչության կազմավորման օրվա առթիվ ներքին անվտանգության վարչության ծառայողներին ընդունել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, որի հրամաններով ոստիկանության ներքին անվտանգության վարչության մի խումբ ծառայողներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվագրերով։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհավորել է ստորաբաժանման ծառայողներին, մաղթել բարի ծառայություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և ոստիկանության։
տուն Հասարակություն Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է