Հունվարի 10-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների: Ֆեյսբուքյան միջոցառման մեջ մասնավորապես ասվում է.
«2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանը 2013 թվականի դեկտեմբերի 24-ից անժամկետ հացադուլ է սկսել:2 օր անց նրան են միացել Վահե Մկրտչյանը և Լիպարիտ Պետրոսյանը:Վտանգված է նրաց առողջությունը և կյանքը:Եկեք միասին դուրս գանք փողոց և պահանջենք վերացնել բոլոր ապօրինությունները»: