տուն Լուրեր Թող թանկացնեն հունվարի 1-ից, իսկական պայքարի ժամանակն է

Թող թանկացնեն հունվարի 1-ից, իսկական պայքարի ժամանակն է

349
0

suren  sahakyan 3

Տրանսպորտի գնի հավանական բարձրացման և դրա հետևանքների մասին Araratnews.am-ի թղթակցի հետ զրուցել է ակտիվիստ Սուրեն Սահակյանի հետ, ով «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներից է  և  90 օր շարունակ նստացույց է անցկացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց:«Տրանսպորտի գինը կթանկացնեն, թե չէ, դա ամբողջովին կախված է մեզնից, այս իշխանության պայմաններում ակնկալել, որ իրենք հանրության օգտին ինչ-որ որոշումներ կկայացնեն անիմաստ է, ու գտնում եմ, որ նրանց պետք է պարտադրել կայացնել որոշումներ հանրության օգտնին, քանի որ առանց պարտադրանքի իրենք չեն իրականացնի նման քայլեր»,-նշել է ակտիվիստը:Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որի թանկացումը լինելու է հունվարի 1-ից, Սուրեն Սահակյանը նշել է.«Մենք տեսանք, որ քաղաքում կատարվող երևույթները հարյուր կամ հազար հոգու չէ, որ հետաքրքրում են, այլ՝ փողոց դուրս եկան ութ հազարից ավելի մարդ, ու ինչ վերաբերում է հունվարի 1-ից թանկացնելուն, կարծում եմ, որ իսկական ժամանակն է, որովհետև արձակուրդ կլինի բոլորի մոտ, ու մարդիկ կկարողանան իրենց ժամանակի որոշ մասը տրամադրել պայքարին»,-նշել է Սուրեն Սահակյանը: «Այսինքն պայքարի ալիքն անխուսափելի կլինի ցանկացած պարագայում» հարցին, ակտիվիստը պատասխանել է.«Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկը հրաման է տալու, ու բոլորը դուրս են գալու փողոց, բայց ես համոզված եմ, որ այդ ութ հազար հոգին, կարող է և ավելի շատ, իրենք որոշում են ընդունելու ու դուրս գան: Ես այդ դուրս եկողներից մեկն եմ՝ առանց կասկածի»,-եզրափակել է Սուրեն Սահակյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here