Եկող տարվա հունվարի 1-ից թոշակները կաճեն 15%-ով` համաձայն 2014թ պետական բյուջեի նախագծի: Ավելի շատ կաճեն այն թոշակները, որոնք ավելի ցածր են և հակառակը: Ավելի քան 11 հազար կենսաթոշակառուների թոշակը կավելանա մոտ 25%-ով, 93 հազարինը` 20%-ով, ավելի քան 110 հազարինը` 15-20%-ով և 70 հազարից բարձր թոշակ ստացողներինը` 3%-ով: