տուն Տնտեսական Հունվարի տնտեսական ակտիվությունը՝ 1.8%

Հունվարի տնտեսական ակտիվությունը՝ 1.8%

175
0

Grafiki

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակեց հունվար ամսվա հիմնական նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1.8%: Նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը (3.3%-ով), շինարարությունը (0.4%-ով), էլեկտրաէներգիայի արտադրությունը (0.3%-ով): Աճել են գյուղատնտեսությունը (1.7%), առևտուրն (4.6%) ու ծառայությունները (2.7%):