տուն Տնտեսական Հունվարին պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.7% ով

Հունվարին պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.7% ով

290
0

կենսաթոշակ

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ Ֆինանսների նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությունում:

«Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

2013 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին:

ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6%‑ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել  ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է»,- ասվում է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: