Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը: Ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։
Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։ Այս մասին իրազեկել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Խաչի օծման և տեղադրման արարողությունը կկայանա հունիսի 14-ին, ժամը 19:00-ին: Արարողությանն ուղիղ եթերում հետևելու հնարավորություն կընձեռվի: