տուն Տնտեսական Հունիսին 1.8% գնանկում է արձանագրվել Հայաստանում. ԱՎԾ

Հունիսին 1.8% գնանկում է արձանագրվել Հայաստանում. ԱՎԾ

145
0

գին

2014թ. հունիսին մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության քիչ առաջ հրապարակած տվյալներում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 1.8%, որը բավականին ցածր ցուցանիշ է, քանի որ ցածր է տասներկուամսյա գնաճի նպատակային թիրախի (4 պլյուս-մինուս մեկուկես տոկոս) ներքևի սահմանագծից (2.5%-ից): Ինչ վերաբերում է նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ հաշվարկվող այս տարվա հունվար-հունիսի ցուցանիշին, ապա այն կազմել է 4%: