Հունգարական Կապոշվար քաղաքի ուսանողները որոշել են հետևել FEMEN կազմակերպության ակտիվիստներին և իրենց բողոքն արտահայտել մերկանալու միջոցով: Երիտասարդներին դուր չի եկել բուհերում դրես-կոդ մտցնելու հանգամանքը, և նրանք դասախոսությանը եկել են մերկ վիճակում: Այս ամսին հաղորդում է BBC-ն:
Դասախոսական կազմն աջակցություն է հայտնել ուսանողներին և լսարան մտել ներքնազգեստով: Որոշ դասախոսներ ամբողջությամբ են մերկացել: Այս ակցիային մասնակցել է 11 մարդ, ովքեր տեսանյութի նկարահանման ժամանակ իրենց բարեմասնությունները փակել են դասագրքերով:
Ըստ նոր սահմանած կանոնի, տղամարդիկ բուհեր պետք է հաճախեն միան մուգ կոստյումով, իսկ կանանց արգելվել են կարճ շրջազգեստները, շորտերը, հողաթափերը, ինչպես նաև ուժեղ օծանելիքը և այլն: