տուն Քաղաքական Միջազգային Հունաստանում ևս երեք գնչու է ձերբակալվել երեխա առևանգելու մեղադրանքով

Հունաստանում ևս երեք գնչու է ձերբակալվել երեխա առևանգելու մեղադրանքով

328
0

roma_greece

Հունաստանի քաղաքացի երեք գնչուներ ձերբակալվել են Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում՝ երեխա առևանգելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է հունական Skai հեռուստաընկերությունը:

Երիտասարդ զույգը՝ 19 և 21 տարեկան, ամուսնու մոր ուղեկցությամբ ցանկացել է գրանցել իրենց՝ մոտ երկու ամսական երեխային և ծննդյան վկայական ստանալ նրա համար: Սակայն թաղապետարանի աշխատակիցները նկատել են, որ երիտասարդ զույգի մոտ որոշ փաստաթղթեր են պակասում: Նրանք ոստիկանություն են կանչել, և որպես ծնողներ ներկայացած անձանց ձերբակալել են: Նրանք խոստովանել են, որ երեխային իրենց է հանձնել Աթենքում բնակվող մի գնչուհի:

Հիշեցնենք, որ սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն  է Հունաստանում, երբ գնչուների մոտ հայտնաբերվում են գողացված երեխաներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here