Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ուրբաթ երեկոյան ծայրահեղ աջակողմյան «Ոսկե արշալույս» կուսակցության գրասենյակի մոտ արձակված կրակոցներից սպանվել են կուսակցության 2 անդամներ,- գրում է РИА Новости-ն:
Գնդակներն արձակել էին մոտոցիկլետի վրա նստած երկու անձ: Ականատեսների վկայությամբ` նրանք կանգ էին առել կուսակցության անդամներից ոչ շատ հեռու և կրակ բացել նրանց ուղղությամբ:
Սպանվել են 20-ամյա և 23-ամյա երկու երիտասարդներ: Եվս մեկ հոգի հոսպիտալացվել է: