տուն Uncategorized Հունաստանում հայտնաբերվել են 6 հազարամյա գինու մնացորդներ

Հունաստանում հայտնաբերվել են 6 հազարամյա գինու մնացորդներ

246
0

1111111111111111111

Հյուսիսային Հունաստանում պեղումներ անցկացնող հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են գինու մնացորդներ խեցիի բեկորների վրա։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է խաղողաթթու, որն ապացուցում է գրեթե 6 հազար տարի առաջ այդ խմիչքի արտադրության փաստը։

«Մեր հայտնագործությունը շատ հատկանշական է եվրոպական պատմությունն ուսումնասիրելու տեսակետից, քանի որ այս պահին սա գինեգործության ամենահին վկայությունն է։ Մեր հայտնագործության պատմական նշանակությունը կայանում է նրանում, որ ապացուցվում է գյուղատնտեսությամբ՝ ավելի վաղ շրջանում զբաղվելու փաստը։ Բացի այդ, այն կարող է լույս սփռել սոցիալական այն փոփոխությունների վրա, որոնք կարող էին տեղի ունենալ ալկոհոլի օգտագործման ազդեցությամբ»,- ասել է հետազոտության ղեկավար Դիմիտրա Մալամիդուն։

Հայտնի է, որ Ֆիլիպա քաղաքից 1.2կմ հեռավորության վրա գտնվող Դիքիլի Թաշ ավանը, ուր տեղի են ունենում պեղումները, բնակեցված է եղել դեռևս 6.5 հազար տարի առաջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here