Հին մարդու գանգի տարիքը, որը գտնվել է 60 տարի առաջ հունական Հալկիդիկի թերակղզու Պետրալոնա գյուղի մերձակայքում գտնվող քարանձավում, գնահատվում է մոտ 200 հազար տարեկան: Այս մասին GRTime-ին փոխանցել է երկրաբանության և կենսաբանության պրոֆեսոր, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի երկրաբանության, պալեոնտոլոգիայի և պալեոանտրոպոլոգիայի թանգարանի տնօրեն Եվանգելիա Ցուկալան:
Ժամանակակից մարդու նախահոր գանգը շատ կարեւոր գտածո է համարվում: Այն չի դադարում միջազգային գիտական շրջանակների հետաքրքրությունն առաջացնել, քանի որ արժեքավոր տեղեկություններ է փոխանցում ժամանակակից մարդու անցած էվոլյուցիոն ճանապարհի վերաբերյալ:
Որոշ գիտնականներ կարծում էին, որ սա այն մարդու գանգն է, որը ապրել է մոտ 700 հազար տարի առաջ:
«Այժմ, օգտագործելով ժամանակակից մեթոդներ, նրա տարիքը որոշվեց: Գանգը շուրջ 200 հազար տարեկան է: Ժամանակահատվածը որոշվել է գանգի մորֆոլոգիական առանձնահատկությունները ուսումնասիրելու, ինչպես նաեւ մոլորակի այլ մասերում գտածոների հետ համեմատելու եղանակով», — ասել է թանգարանի տնօրենը:
Նրա խոսքերով՝ գանգը պատկանել է մի մարդու, որը մահվան պահին եղել է 20-25 տարեկան:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում