տուն Աշխարհ Հունաստանում բացվել են լողափերը

Հունաստանում բացվել են լողափերը

206
0

Հունաստանում կարանտինային ռեժիմի թուլացման շրջանակում այսօր վերաբացվել է ավելի քան 500 լողափ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Ընդ որում, լողափի այցելուներից պահանջվում է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, որոնց համաձայն՝ հազար քառակուսի մետր տարածքում կարող է գտնվել ոչ ավելի, քան 40 մարդ: Արևապաշտպան հովանոցները տեղադրված են իրարից մեկ մետր հեռավորությամբ:

Լողափերին աշխատում են հատուկ վերահսկողության ծառայության աշխատակիցները, որոնք հետևում են նորմերի պահպանմանը: