Հունաստանը եւ Իտալիան Միջերկրածովում լարվածության ֆոնին ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է AP-ը:
Նշվում է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ համաձայնագիրը, որը ստորագրվել է Աթենք՝ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի այցի ժամանակ, լուծել է 40-ամյա խնդիրը:
Միցոտակիսն ասել է. «Այսօր լավ օր է Հունաստանի, Իտալիայի, Եվրոպայի եւ ամբողջ Միջերկրածովի համար»:
Նա նաեւ նշել է, որ գործարքը համապատասխանում է միջազգային իրավունքին եւ ծովային իրավունքի հարցով ՄԱԿ-ի կոնվենցիային:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիան Լիբիայի կառավարության հետ ծովային սահմանի մասին համաձայնագիր էր ստորագրել, որի դեմ հանդես էին եկել Հունաստանը, Եգիպտոսն ու Կիպրոսը: