Մայիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող կոալիցիայի ձախողումից հետո Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է կառավարությունում վերադասավորումներ կատարելու մասին:
Մասնավորապես, պաշտոնանկ է արվել երկրի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը: Այռմ այդ պաշտոնը կզբաղեցնի Եվրոպական բանկի տնտեսագետ Գիկաս Հարդուվելիսը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ստուրնարասը կարող է գլխավորել Հունաստանի բանկը:
Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել նաև ներքին գործերի, կրթության, մշակույթի և առողջապահության նախարարները: