տուն Լուրեր Հունաստանի խորհրդարանի վեց պատգամավորներ զրկվել են անձեռնմխելիությունից

Հունաստանի խորհրդարանի վեց պատգամավորներ զրկվել են անձեռնմխելիությունից

284
0

 

479453396

Հունաստանի խորհրդարանում «Ոսկե լուսաբաց» կուսակցության վեց ներկայացուցիչներ զրկվել են անձեռնմխելիությունից:

Հունաստանի իշխանությունները կուսակցության գործունեությունը հետաքննում էին այն ժամանակվանից, երբ կուսակցության անդամները սպանել էին հակաֆաշիստ մի երաժշտի: Հանրային կարգի պահպանման հարցերով նախարարը դիմել է Գերագույն դատարան կուսակցությունը հանցագործ կազմակերպություն ճանաչելու խնդրանքով:

Քննչական խումբը դիմել է խորհրդարան «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը ներկայացմնող վեց անդամների անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Նրանք մեղադրվում են հանցագործ տարրերի հետ համագործակցության և այլ իրավախախտումների մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here