Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան սկսել են ռուսական գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարի միջոցով։ Այս մասին հայտնել է BNR ռադիոյկայանով «Булгартрансгаз»-ի ղեկավար Վլադիմիր Մալինովը:
Հունվարի 1-ին Բուլղարիան սկսել է ռուսական գազ ստանալ, ինչը, ըստ նախնական գնահատականների, թույլ կտա Սոֆիային խնայել մոտ 40 միլիոն եվրո:
Ինչպես նշել է Մալինովը, կիրառվում է «Странджа 2» նոր կետը՝ Թուրքիայի հետ սահմանին:
Ըստ նրա՝ տարեսկզբին ներգրավված չի եղել Տրանսբալկանյան գազատարի հնարավորությունները, որոնք փոխարինվել են «Թուրքական հոսք» գազատարով: Միևնույն ժամանակ, ընդգծել է Մալինովը, Բուլղարիայի իշխանությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են նաև օգտագործել այս գազատարի ներուժը: