Համաշխարհային լրատվամիջոցները վերջին շրջանում ավելի քիչ տեղեկություններ են հաղորդում Հունաստանում տնտեսական ծանր պայմանների մասին: Իսկ ֆոնդային ինդեքսներն, ընդհակառակը, լուրջ աճ են ապահովում:
2012 թավականի հունիսից մինչև այսօր ASE բորսային ինդեքսն աճել է 146 տոկոսով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն: Աճի այս տեմպերով Հունաստանը երկրորդն է աշխարհում: Ավելի լուրջ աճ արձանագրել են վենեսուելական ինդեքսները: Ներդրողների համար ամենահետաքրքիր ակտիվները բանկերն են, որտեղ տարբեր հեջ-ֆոնդեր մեծ գումարներ են ներդնում, քանի որ այստեղից ֆինանսավորվելու է վերականգնվող հունական տնտեսությունը:
Գերմանական լրատվամիջոցների փորձագետները նշում են, որ այս աճին նպաստել է 6 տարի տևած տնտեսական անկումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ASE ինդեքսը նախորդ տարիներին նվազել էր 85 տոկոսով: Էժան ակտիվներն, այսպիսով, հետաքրքրել էին ներդրողներին, որոնք պատրաստ են գնել դրանք իրեց համար հարմար գներով: