Հունաստանի սահմանապահները ձերբակալել են ուկրաինական նավ, որում հայտնաբերել են «Կալաշնիկով» մոդելի մոտ 20 հազար ավտոմատ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Սյերա Լեոնեի դրոշի տակ գտնվող նավն ուղևորվում էր թուրքական Իսքենդերոն նավահանգիստ։ Սակայն չի բացառվում, որ այն կարող էր շարունակել ճանապարհը դեպի սիրիական Տարտուս կամ լիբիական Տրիպոլի։
Բացի ավտոմատներից, հայտնաբերվել է նաև զինամթերք, ինչպես նաև պայթուցիկ նյութեր։ Ներկայումս նավը գտնվում է Հռոդոս կղզու նավահանգիստում, իսկ անձնակազմը ձերբակալված է։