տուն Քաղաքական Միջազգային Հունական Կրետե կղզում 2 մետրանոց կոկորդիլոս է հայտնվել

Հունական Կրետե կղզում 2 մետրանոց կոկորդիլոս է հայտնվել

107
0

rsz_o_krokodil4

Կրետե կղզու Ռետիմնո քաղաի մոտակայքում գտնվողղ լճի մոտ 2 մետրանոց կոկորդիլոս է հայտնվել: Կենդանուն անցած շաբաթ տեսել են երկու հրշեջ: Այս մասին հաղորդում են հունական ԶԼՄ-ները:

Սկզբնապես հրշեջները հայտարարությանը լուրջ չէին վերաբերվել, սակայն մի քանի օրվա ընթացքում համացանցում սողունին պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր էին ի հայտ եկել: Ոստիկանությունը խնդրում է չմոտենալ լճին, իսկ Ռետիմնոյի քաղաքապետը խոստացել է, որ կոկորդիլոսին ողջ կբռնեն:

«Կոկորդիլոսները չեն կարող ապրել ու բազմանակ Կիպրոսում: Այստեղ լրիվ այլ պայմաններ են», — Աթենքի լրատվական գործակալությանը հայտնել է Ռետիմնոյի քաղաքագլուխ Գեորգիոս Մարինակիսը:

Նրա կարծիքով՝ կոկորդիլոսից ազատվել է իր նախկին տերն, ով մեծանալուն պես կենդանուն փողոց է նետել, ինչպես վարվում են շների հետ: Քաղաքապետը նշել է, որ մասնագետները հինգշաբթի օրը փորձելու են բռնել կենդանուն: