տուն Տնտեսական Հույս ունենք, որ տնտեսական աճը կհատի 7 տոկոսի սահմանագիծը

Հույս ունենք, որ տնտեսական աճը կհատի 7 տոկոսի սահմանագիծը

207
0

«Եվ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7,1%»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8,8%, շինարարության աճը՝ 4,5%, առևտրի աճը 8,9%, ծառայությունների աճը՝ 15,1%:

Արտահանումն ավելացել է 7,2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5,9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել է վարչապետը: