Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների երթին էր միացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս անդրադարձել է նաև Թևան Պողոսյանի մանդատը վայր դնելու որոշմանը ասելով, որ հույս ունի, Թևան Պողոսյանը կվերանայի իր որոշումը:
«Առաջարկել եմ, որ Թևանը մնա, ինքը պարտաճանաչ պատգամավոր է: Եթե գնա՝ ամեն մեկը կքայլի ըստ իր բնութագրականի, ըստ իր էթիկական քայլերի, և այդ ժամանակ ես կարտահայտվեմ և իմ գնահատականը կտամ: Ինչպես քաղաքական յուրաքանչյուր շրջան, այս շրջանում ևս ապագա մի քանի ամիսները պետք է ցույց տա յուրաքանչյուրի բնութագիրը, թե ով ինչպես է իրեն պահում: Խոսքը միայն Թևանի մասին չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը