ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության լիակատար ճանաչման կապակցությամբ։ Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան ու Սենատի բանաձևերի վավերացումը՝ ցեղասպանությունների մերժումը և դատապարտումը բարձրացնելով ԱՄՆ պետական քաղաքականության մակարդակին: Համոզված եմ, որ այս փուլում ճշգրիտ և հետևողական աշխատանքի պարագայում ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական, անվտանգային ու տարածաշրջանային շատ ավելի արդյունավետ ու դրական հարթությունում, որը փոխշահավետ է մեր երկրների և ժողովուրդների համար։
Արամ Սարգսյան
Հանրապետություն՚ կուսակցության նախագահ»:
տուն Քաղաքական Հայաստան Հույս ունեմ, որ ԱՄՆ նախագահը չի ուշացնի բանաձևերի վավերացումը. Արամ Սարգսյան