Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ մտադիր է ասել ողջ ճշմարտությունը՝ կապված բրազիլացի վունդերկինդի անցյալ տարվա տրանսֆերի հետ, որը վերածվել էր աղմկահարության։
Ներկա պահին Մադրիդում հետաքննություն է ընթանում ակումբի՝ Նեյմարի գնման համար կատարված ծախսերի հետ։
Գործարքի պաշտոնական գումարը կազմել է 57.1 մլն եվրո, սակայն գործին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ եւս 37.9 մլն եվրո հասել է ընկերությանը, որը մտերիմ է բրազիլացի հարձակվողի ընտանիքին։ Ձմռանը բարձրացած աղմուկը դարձավ Բարտոմեուի նախորդի՝ Սանդրո Ռոսելի հրաժարականի պատճառ։
«Նեյմարի գործի համար մենք հանդիստ ենք,-մեջբերում է Բարտոմեուին AS-ը։- Դատախազն արեց գործի իր մեկնաբանությունը։ Հուլիսին հայտարարություն կլինի Ռոսելի, Նեյմարի հոր եւ որպես թիմի ներկայացուցիչ գլխավոր տնօրեն Անտոնի Ռոսիչի կողմից։ Ճշմարտությունը կլինի Բարսելոնայի օգտին։ Չնայած եւ չի բացառի վրդովմունքների հնարավորությունը։ Որոշ պահերի համար կտրվեն բացատրություններ։ Մենք կհրապարակենք ճշգրիտ թվերը, բայց ակումբը արդարություն է ուզում, կամ որ դատավորն էլ ներկայացնի թվերն այնպես, ինչպես մենք։ Երբ ես ասում եմ «ճշմարտություն» բառը, ուրեմն իրապես ասվելու է ճշմարտությունը»։