տուն Քաղաքական Միջազգային Հուդայականներն այսօր նշում են Խանուկան

Հուդայականներն այսօր նշում են Խանուկան

99
0

Hanuka_1

Աշխարհի բոլոր հուդայականներն այսօր նշում են իրենց ամենագլխավոր տոներից մեկը՝ Խանուկան։ Այն նաև անվանում են լույսի և կրակի տոն։

Ըստ ավանդույթի՝ մեր թվարկության երկրորդ դարում, Իսրայելի զորքերը հաղթել են հույներին և քշել նրանց Սուրբ հողից։ Տաճարում նրանք հայտնաբերել են կանթեղ, որի մեջ եղել է քիչ քանակությամբ յուղ, սակայն կանթեղը վառվել է ոչ թե մեկ, այլ ութ օր։

Այս ավանդույթի համաձայն, տոնը շարունակվում է 8 օր շարունակ։ Հուդայականներն ամեն օր հատուկ մոմակալի վրա վառում են մեկական մոմ, ինչը խորհրդանշում է ութ օր շարունակ վառվող կանթեղը։ Այս տոների օրերին երեխաներին հյուրասիրում են քաղցրավենիքներ, ընտանիքներով մասնակցում են հետաքրքիր միջոցառումների և խաղերի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here