տուն Հասարակություն Հորդոր՝ Ամանորին ճամփորդողներին

Հորդոր՝ Ամանորին ճամփորդողներին

237
0

Հարգելի քաղաքացիներ

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից)»: