Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տեղեկագրին:
Նշվում է նաև, որ 1 օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 6 փախստական:
Բացի այդ, սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են օրական 1,8 հա տարածք, Դամասկոսում և Զեմրինում (Դերա նահանգ) հայտնաբերել և ոչնչացվել է 27 պայթուցիկ առարկա: