Հոկտեմբերի 28-ին նշվում է Անիմացիայի միջազգային օրը (International Animation Day), որը հիմնադրվել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի ֆրանսիական բաժանմունքի (The International Animated Film Association, ASIFA) նախաձեռնությամբ 2002-ին՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-րդ տարեդարձի կապակցությամբ:
Օրը տոնոկան դարձնելը պայմանավորված է 1892-ի հոկտեմբերի 28-ին Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոյի կողմից հանդիսատեսին ներկայացված նոր՝ մինչ այդ անհայտ տեսարանի՝ «օպտիկական թատրոնի» (theatre optique) հետ։
Հենց այս օրը՝ հոկտեմբերի 28-ին էր, որ տաղանդավոր գյուտարարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրել էր իր պրակսինոսկոպ սարքը, որը ցույց էր տալիս շարժվող նկարներ։ Ներկայումս մենք այդ իրադարձությունը կանվանեինք որպես ժամանակակից մուլտֆիլմերի նախատիպ, ու հենց այդ օրն է այժմ համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը։
Շատ երկրներում տոնական իրադարձությունները սկսվում են հոկտեմբերի 28-ից մի քանի օր առաջ։ Անիմացիայի միջազգային տոնի նախօրեին անիմացիոն կինոյի բոլոր մասնագետներն ու սիրահարները պատմում են իրենց նոր ծրագրերի մասին ու կազմակերպում պրեմիերաներ հանդիսատեսի համար, որը ամբողջ տարվա ընթացքում սպասում է այդ իրադարձությանը։ Ներկայումս մուլտֆիլմների այդպիսի սեանսները միաժամանակ անցկացվում են արդեն աշխարհի 104 երկրներում: