ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երեկ դիմել է «Իզմիրլյան» ԲԿ՝ առողջական խնդիրներով: Համապատասխան ստուգում անցնելուց հետո Հովհաննես Չեքիջյանը վիրահատվել է: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ «Իզմիրլյան» ԲԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գեւորգյանից:
Նրա տեղեկացմամբ՝ Հովհաննես Չեքիջյանը հիմա հետվիրահատական փուլում է: Առողջական վիճակը բավարար է: