տուն Հասարակություն Հովհաննես Ազոյանը լայվով պատմել է միջադեպի մասին

Հովհաննես Ազոյանը լայվով պատմել է միջադեպի մասին

245
0

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան լայվով պատմել է երեկ իր հետ կատարված միջադեպի մասին:

«Ինչպես տեսնում եք` ես ծեծի ենթարկված չեմ եւ ինձ ծեծելը այդքան էլ հեշտ չէ, սակայն այդ անձը հասցրեց ինձ հարվածել, բայց դա չէ իրականը, ես ուզում եմ խոսել խնդրի բովանդակության եւ բնավորության մասին ավելի շատ: Կան որոշներ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների եւ փոփոխությունների հետ եւ կարծում են, որ սա ժամանակավոր բնույթ է եւ փորձում են կիսագողական եւ քրեական էդ բարքերը որտեղ որ հնարավոր է, այնտեղ տարածեն եւ այնտեղ ինքնահաստատվեն, դրսեւորեն իրենց ամեագռեհիկ, ամենալպիրշ եւ հասարակության համար վտանգավոր ձեւով»,-ասաց նա:

Մանրամասն տեսանյութում