տուն Լուրեր «Հովիկ, դո՞ւ ինչի ես իրար խառնվել», հարցրել է Սերժ Սարգսյանը

«Հովիկ, դո՞ւ ինչի ես իրար խառնվել», հարցրել է Սերժ Սարգսյանը

160
0

arm138796428792

Lragir.am-ը գրում է` Մաքսային Միության ճանապարհային քարտեզը ստորագրելուց հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնել է քարտեզի շնորհանդեսը ներիշխանական ընդլայնված հավաքում:  Հավաքվել են բոլորը, սպասում են Սերժ Սարգսյանին: Մինչեւ Սերժ Սարգսյանը կգա, ներս է մտնում Ձմեռ պապիկը եւ սկսում բոլորին ինչ որ տուփեր բաժանել, վրան ՄՄ:

 

«Լսի, Առաքել, էս ինչի ա վրեն ՄՄ գրած», հարցնում է գեներալ Մանվելը իր կողքին կանգնած Շմայսին:

 

«Եսիմ, Մանվել, երեւի Մաքուր Մոխրաման, էլի», ասում է Շմայսը եւ մտածում:

 

«Չէ, ինչ մաքուր մոխրաման, արա, նոր տարուն ով ա մոխրաման նվիրում: Հաստատ Մաքրած Մանդարին ա, որ չչարչարվենք ուտելուց», ասում է գեներալ Սեյրանը:

 

«Արա, էս ինչ ցածր ինտելեկտ ունեք արա, տանկի ինտելեկտը ձեզանից բարձր ա», ծիծաղում է Հովիկ Աբրահամյանը. «ինչ մոխրաման, ինչ մանդարին, ՄՄ-ն մաքսային միությունն ա արա, լավ ինտելեկտ չունեք-չունեք, բա հիշողություն էլ չունե՞ք, չեք հիշում, որ եկել ենք ճանապարհային քարտեզի պրեզենտացիային»:

 

Դա ասելով, Հովիկ Աբրահամյանը ծիծաղելով բացում է Ձմեռ Պապիկի նվիրած տուփն ու ասում. «ըհը, հեսա, որ ասում եմ»: Աբրահամյանը տուփից հանում է մի ծրարած թուղթ, բացում ծրարը: Հանկարծ այդ պահին ամբողջ դահլիճով մեկ լսվում է նրա ձայնը.

 

«Կեղծել են, շեֆ, ուր ա շեֆը, կեղծել են, ուր ա Մասկվան, էս քարտեզի մեջ Մասկվան չկա, կեղծել են, բռնեք դրան, էտի Ձմեռ Պապի չէր, էտի Զարուհի Փոստանջյանն էր, բռնեք դրան, ախր դրա մորուքը մաղձոտ թվաց ինձ, մի բան կասկածեցի էլի, ախր Ձմեռ պապին բոյով ա լինում, իսկ էսի Ձյունանուշիկի բոյ ուներ, բռնեք մինչեւ շեֆը գա», գոռում է Հովիկ Աբրահամյանն ու ինքն առաջինը նետվում Ձմեռ Պապի ուղղությամբ:

 

Ձմեռ Պապը փորձում է փախչել, բայց նրա դեմը փակում է Վարդան Այվազյանն ու խորամանկ ժպիտով ասում՝ «Բռնվեցիր, Զառոչկա, ես ասում էի չէ, չափը մի անցեք»: Այվազյանը ձեռքը գցում է մորուքին, որ քաշի:

 

«Մորուքը մաղձոտ ա, արա, ձեռք մի տուր, գլխարկից քաշի», գոռում է Հովիկ Աբրահամյանն ու իր ձեռքը գցում գլխարկին:

 

«Տո ամեն մի կազյոլ Ձմեռ պապի ա դառնում», բացականչում է Տաշիր Կարենն ու միանում Հովիկ Աբրահամյանին:

 

«Թողեք դրան ինձ», գոռում է Շմայսը եւ հասնելով Ձմեռ Պապին՝ հասցնում հարվածել հետեւից: Բոլորը շտապում են մասնակցել Ձմեռ Պապին դիմազրկելու արարողությանը, մտածելով, որ Սերժ Սարգսյանը գնահատելու է իրենց ջանքերը:

 

«Արա, թողեք արա, արա քաշքշում եք Ձմեռ Պապիին որ ինչ անեք, արա, հանգստացեք մի հատ, ինչ Զարուհի, ինչ Փոստանջյան, արա դուք հո կազյոլ չեք, արա», հանկարծ բացականչում է Ձմեռ Պապը Սերժ Սարգսյանի ձայնով: Բոլորը կարկամում են: Մի քայլ հետ քաշվում: Ձմեռ Պապին հանում է շորերը եւ գլխարկը, պարզվում է Սերժ Սարգսյանն է:

 

Ձմեռ Պապիին հարված հասցրած Շմայսը փորձում է արագ տեղավորվել սեղաններից մեկի տակ, քանի իրեն չեն տեղավորել սեղաններից մեկի վրա:

 

Առաջինն ուշքի է գալիս Հովիկ Աբրահամյանն ու ասում. «Շեֆ ջան, ախր քարտեզը որ բաժանել ես, կեղծ ա, է, փոխել են ոնց որ թե, իսկական քարտեզները էն Զարուհին երեւի գողացել ա, կեղծ քարտեզներ ա դրել տուփերի մեջ, դրա համար ես մտածեցի Ձմեռ Պապն ինքն ա»:

 

«Ով ա ասում կեղծ են քարտեզները, Հովիկ, հիմա ստեղ անիմաստ խուճապ ես գցում որ ի՞նչ անես», զայրանում է Սերժ Սարգսյանը:

 

«Շեֆ ջան, տես, էս ինչ քարտեզ ա, որ մեջը Մոսկվան չկա: Ոնց կարա Մաքսային միության ճանապարհային քարտեզի վրա Մոսկվան չլինի: Լավ, Կրասնադարը չկա, հասկացանք, բա Մոսկվան ոնց կարա չլինի», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Արա, քարտեզ նայելը քաղաքականություն չի է, որ առանց խելքի նայես», զայրանում է Սերժ Սարգսյանը. «Էս հո սովորական քարտեզ չի, էս ճանապարհային քարտեզ ա, ստեղ մենակ ճանապարհներն են, չես հասկանու՞մ էդքան բանը», ասում է Սերժ Սարգսյանը:

 

Մի պահ լռություն է տիրում:

 

«Շեֆ ջան, բայց ստեղ ճանապարհ էլ չկա է, ախր, ստեղ մենակ ինչ որ բաներ են գրած, ցավդ տանեմ, բա որ էս քարտեզը հիմա ընդունեցինք, ես էլ ի՞նչ ճանապարհով եմ աբրանք բերելու Հայաստան», ասում է Սամվել Ալեքսանյանը:

 

«Սա Հայաստանն ապրանքի վերածելու ճանապարհն է, Սամվել Լիմինդրովիչ: Դուք միայն ձեր մասին եք մտածում, մտածեք բոլորիս մասին: Իհարկե, ապրանք ներկրելը կդժվարանա, մաքսատուրքերը կբարձրանան, բայց այս քարտեզը մեզ հնարավորություն կտա այդ բոլոր մանր ապրանքների կորուստը փոխհատուցել Հայաստանը մի մեծ ապրանքի վերածելով: Ընդ որում, մենք այդ ապրանքը արդեն կարտահանենք Մաքսային միության երկրներ: Դա բխում է մեր կառավարության տնտեսական ռազմավարության ոգուց եւ տառից, որը մենք մշակել ենք մեր հանրապետության նախագահի հանձնարարականով՝ ձեւավորել արտահանմանն ուղղված տնտեսություն», ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

«Այսինքն ոնց, հիմա ես արտահանող ե՞մ, էլ ներմուծող չե՞մ», ասում է Սամվել Ալեքսանյանը:

 

«Մոտավորապես այդպես, Սամվել Լիմինդրովիչ: Մենք մեր տնտեսության կառուցվածքը լիովին փոխել ենք: Երկար մտածեցինք արտահանման ռազմավարության վրա եւ որոշեցինք, որ փոխանակ ամեն մի ոլորտի եւ ապրանքի մասով չարչարվելուն, կարելի է ուղղակի Հայաստանը դարձնել մեկ ամբողջական ապրանք եւ արտահանել: Այդպես ավելի հարմար է, մենք ժամանակ եւ էներգիա խնայեցինք, փոխարենը ստացանք գրեթե հարյուր տոկոս արտահանում», ասում է Տիգրան Սարգսյանը:

 

«Բա հիմա ես ի՞նչ եմ ծախելու, որ էլ ներմուծող չեմ», հարցնում է Սամվել Ալեքսանյանը:

 

«Արա, ինչ դժվար ես հասկանում բայց, ոնց էլ ախպերս հետդ կարում ա հանգստանա Դուբայում, արա: Մի հատ կազյոլ ըլներ՝ հիմա հասկացել էր հա», զայրանում է Տաշիրի Կարենը:

 

«Արա, ինչ ես խոսում է, մտածում ե՞ս, բա որ արդեն արտահանող ենք, բա չես մտածու՞մ ստեղ յարմրկեքումդ ինչ եք ծախելու», ասում է Սամվել Ալեքսանյանը:

 

«Արա ինչ կա մտածելու, Հայաստանն ենք ծախելու, ինչ բարդ բան կա ըտեղ հասկանալու», ասում է Կարենը:

 

«Ահա, տեսնում եք, պարոն նախագահ, բիզնեսը սկսել է հարմարվել, իսկ դուք կասկածում էիք», ասում է Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին:

 

«Լավ է, լավ է Տիգրան, կշարունակենք նույն ձեւով, ուրեմն հրաժարական չտաս էն 7 տոկոսի համար: Հիմա երեք տոկոս աճ էս կողմ, երեք տոկոս աճ էն կողմ, ինչ տարբերություն, կարեւորը, որ բիզնեսը հարմարվի», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Պարոն նախագահ, բայց ժողովուրդը չի հարմարվում է, հենա, էլի գոռում են դրսում», ասում է Դավիթ Հարությունյանը:

 

«Դավիթ, գոռում են, որովհետեւ եղբայրդ լավ չի աշխատում», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Եղբա՞յրս ինչ կապ ունի, պարոն նախագահ», զարմանում է Հարությունյանը:

 

«Դե որ ավիաընկերության տոմսերը ավելի էժան լինեն, ժողովուրդը գոռալու փոխարեն տոմս կառնի ու կգնա», ասում է Սերժ Սարգսյանը. «Թե չէ ստացվում է, որ Արմավիան իզուր տեղն է սննկացել, ես էլ Բաղդասարովի մոտ վատամարդ դուրս եկա»:

 

«Պարոն նախագահ, ես առաջարկում եմ պետությունը տոմսերի դոտացիա անի», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Էդ ինչի, քո եղբայրն է՞լ ուզում է նոր տարին Ռուսաստանում անցկացնել, Հովիկ Արգամիչ», ասում է Տիգրան Սարգսյանը:

 

«Իմ եղբայրն էստեղ ինչ կապ ունի», զարմանում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Բա մոռացել ես, թե պետական դոտացիաներից ով ա ավելի շատ օգտվում», ասում է Տիգրան Սարգսյանը:

 

«Այ ձեր ցավը տանեմ, հիմա դրա ժամանակն ա՞, հիմա մի բան արեք, որ դավաճան չգոռան, թե չէ ոնց որ թե Շմայսին դավաճան ասող ա ծնվել, ես հո չեմ կարա սաղ կյանքս սեղանի տակ մնամ», հանկարծ լսվում է Շմայսի ձայնը:

 

«Էս ինչ ֆանագրամա էր», զարմանում է Գալուստ Սահակյանը:

 

«Էս Շմայսը չէ՞ր», ասում է Սերժ Սարգսյանը:

 

«Շմայսն էր, բայց ու՞ր ա», հարցնում են բոլորը:

 

«Արա, էս լեն ու բոլ դահլիճում սեղանի տակ մտել ես որ ի՞նչ անես» , հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Լավ ա, չի ջոկել», մտածում է Շմայսը Սերժ Սարգսյանին հարվածած լինելու մասին եւ բարձրաձայն շարունակում. «Շեֆ ջան, դե ասեցին էս քարտեզը մութ տեղը լույս ա տալու, ասեցի մտնեմ մի հատ սեղանի տակ ստուգեմ, էլի»:

 

«Հետո՞, տվե՞ց», հարցնում է Սարգսյանը:

 

«Չէ, ես տվի՝ սեղանի տակ մտնելուց գլուխս տվի սեղանի ոտին, աչքերիցս կայծ հելավ, լավ չջոկեցի էդ լույսը դրանից էր, թե քարտեզից», ասում է Շմայսը:

 

«Լույսը գազից ա, գազն էլ Գազպրոմից, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը լուսաբեր քաղաքականություն է եւ լույս է բերելու ոչ միայն հայ ժողովրդի, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների վրա, իսկ Ահմեդ Դավութօղլուին էլ ասեմ, որ ամեն դեպքում ես նրա համար միշտ ասելիք ունեմ պահած, անկախ լույս է, թե մութ, այնպես որ խորհուրդ կտամ փակել տալ Իլհամ Ալիեւի բերանը եւ բացել հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանների, որովհետեւ նախապայմանները կեղծ քաղաքական կատեգորիա են, ինչի մասին վկայել են միջնադարի պատմիչները, որոնց ես որպես պատմաբան շատ լավ եմ ճանաչում, բայց իհարկե ավելի լավ եմ ճանաչում թուրք-ադրբեջանական ձեռագիրը…», ասում էր ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Էս ելույթը երբ ա վերջացնելու», հարցնում է Սերժ Սարգսյանը:

 

«Երբ որ ձեր պրեզիդենտական սրոկը վերջանա», ասում է Գալուստ Սահակյանը:

 

«Ու սենց որ շարունակվի, շատ արագ կվերջանա էդ սրոկը, շեֆ ջան, որովհետեւ ժողովուրդը չի հանգստանում: Բայց դու նենց հանգիստ ես, շեֆ, կարո՞ղ ա մի բան գիտես, բայց չես ասում», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Հովիկ, սարի նման խնամի ունես, դու ինչի ես իրար խառնվել», ասում է Սերժ Սարգսյանը քմծիծաղով:

 

«Շեֆ ջան, դե ես մենակ հո իմ մասին չեմ մտածում, ես բոլորիս մասին եմ է մտածում», ասում է Հովիկ Աբրահամյանը:

 

«Արգամիչ, բոլորիս մասին մտածած ա, դու կակռազ մենակ քո մասին մտածի», ասում է Սերժ Սարգսյանը:

Մանրամասները` lragir.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here