տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանի մտերիմ ներկայացած գործարարը վատ պատմության մեջ է ընկել

Հովիկ Աբրահամյանի մտերիմ ներկայացած գործարարը վատ պատմության մեջ է ընկել

233
0

hovik-abrahamyan178888888888888

Ամիսներ առաջ AraratNews.am-ը տեղեկացրել էր, որ գործարար Լյովա Սաֆարյանը խաբել է 21 անասնապահների՝ ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործընկեր: Գործարարը ոմն Համլետի միջոցով կաթ էր գնել գյուղացիներից, իսկ դրա դիմաց ոչինչ չէր վճարել: Նյութը հրապարակվելուց հետո, երբ լրատվական դաշտում բավական ակտիվ անդրադարձ եղավ այս թեմային՝ գործարարը որոշ անասնապահների գումարներ վճարել էր և հայտարարել, որ պարտքն ամբողջությամբ մարել է:

Այսօր AraratNews.am-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչ Հասան Շամոյանը և տեղեկացրել, որ գործարարը իրենից և իր բարեկամներից նույնպես կաթ է մթերել և մինչ հիմա գումարը չի վճարել.«Մեկ տարի առաջ մեզանից կաթ են գնել և մինչև հիմա գումարը չեն վճարել: Կաթը տարել են Սաֆարյան Լյովայի կաթի արտադրամաս: Մենք գնացինք Համլետի տուն՝ ասեցին, որ գնացել է Ռուսաստան: Սաֆարյան Լյովայի հետ էլ խոսեցինք՝ ասեց կվճարեմ, բայց հիմա մեզ ասում են, որ ինքն էլ է գնացել Ռուսաստան: Մեր բարեկամներից մեկին էլ 300 հազար դրամից ավել են պարտք»,-ասաց Հասան Շամոյանը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև գործարար Լյովա Սաֆարյանի հետ: Գործարարը լսելով, որ խոսում է լրագրողի հետ ասաց, որ շատ վատ պատմության մեջ է ընկել և ավելի ուշ կապվենք իր հետ.«Գիտեք շատ վատ պատմության մեջ եմ ընկել և խնդրում եմ մի քանի օրից զանգահարեք՝ կպատասխանեմ»,-ասաց մեր զրուցակիցը և անջատեց: