Ինչպես արդեն հրապարակվել էր ԱԺ պաշտոնական կայքում՝ ԵԽԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցությունը պատվիրակ այսուհետ չի ունենա: ԱԺ այսօրվա նիստի ժամանակ «Ժառանգություն»խմբակցության նորընտիր նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգությանը» հանել են ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից: Պատգամավորի այս հայտարարությունը դահլիճը ողջունել է ծափահարություններով: Փոստանջյանի խոսքով ` Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել: «Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,- հայտարարել է Փոստանջյանը:
Էմմա Պալյան