Այսօր Ազգային Ժողովի նիստին 4 ոչ իշխանական ուժերի կողմից տրանսպորտային խնդիրների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկմանը առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Սկզբում նա հորդորեց բոլոր պատգամավորներին պահել կոռեկտության սահմանները եւ չվիրավորել մեկը մյուսին, երկրորդˋ ՀՀԿ-ի մասին քիչ խոսել:
«Առաջարկում եմ 4 քաղաքական ուժերին մի տարբերակ: ԱԺ նախագահն ունի լսումներ հրավիրելու հնարավորություն: Բոլոր հարցերը, որ ներկայացվել են այստեղ, առաջարկում եմ բաժանենք ըստ պատկան մարմինների, ուղարկենք մարմիններին եւ ստանանք պատասխանները: Ես կնշանակեմ լսումներ, եւ մենք կհրավիրենք բոլոր պատկան մարմիններին Ազգային Ժողով: Բոլորին կլսենք մանրամասն, իսկ մինչեւ այդ բոլոր հարցադրումները մենք կունենանք մեզ մոտ գրավոր: Կազմակերպենք լսումներ, եթե պետք է 2 օր կազմակարպենք բոլոր պատկան մարմինների հետ եւ փորձենք ստանալ բոլոր հարցերի պատասխանները»,-ասաց Սբրահամյանը:
Նա առաջարկեց 4 քաղաքական ուժերին (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն) քննարկել այս առաջարկը, գալ համաձայնությանˋ խուսափելով «շահարկումներից եւ քաղաքական գնահատականներից»: