տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը չընդունեց եզդիներին

Հովիկ Աբրահամյանը չընդունեց եզդիներին

101
0

HOVIK_ABRAHAMYAN

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի եզդի համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Հայաստանաբնակ եզդիները ակցիա իրականացրեցին նաև ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավրությունն ևս իր հնարավորության սահմաններում աջակցի իրաքաբնակ եզդիներին: Եզդիների ազգային միության ղեկավար Ազիզ Թամոյանը և «Սինջար» եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազին կառավարության շենքում հանդիպեցին կառավարության ներկայացուցչի հետ և նամակ հանձնեցին, որը պետք է փոխանցվեր Հովիկ Աբրահամյանին: Ինչպես AraratNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բորիս Մուրազին, մինչև հիմա կառավարությունից  որևէ հստակ պատասխան չեն տվել իրենց . «Կառավարության ներկայացուցիչը վերցրեց մեր կազմակերպության նամակը և ասաց, որ վարչապետը այս սպահին զբաղված է և չեն կարող ասել, թե երբ կարձագանքեն մեր բարձրացրած խնդրին»,- ասաց Բորիս Մուրազին՝ հավելելով, որ իրենք ՀՀ կառավարությունից սրտացավ վերաբերմունք են սպասում և հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն անարձագանք չի թողնի իրենց խնդրանքը: