տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը համակարգային եւ արմատական փոփոխություն չի կարող բերել. Ռուբեն Հակոբյան

Հովիկ Աբրահամյանը համակարգային եւ արմատական փոփոխություն չի կարող բերել. Ռուբեն Հակոբյան

132
0

Abrahamyan_8

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը չի կարող երկրում համակարգային եւ արմատական փոփոխություններ բերել:

 «Միշտ ասել ենք եւ հիմա էլ կրկնում եմ, որ անձը չի կարող պետության  մեջ համակարգային եւ արմատական փոփոխություններ մտցնել, անձով չի պայմանավորված այդ փոփոխությունը: Իսկ համակարգային փոփոխության ծրագիր մենք չենք տեսնում»,-ասաց Հակոբյանը Araratnews.am-ի հետ զրույցում եւ հավելեց, որ երկրում իրավիճակը փոխելու համար ռադիկալ փոփոխություններ կառավարությունից չի սպասում: